1.ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիրը՝ 3.1-3):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2018թ. օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ին, Նոր Ամանոսի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ. հուլիսի 30-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.՝ 077-544-545) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.՝ 0232 3-63-78):