Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջով՝
Նոր Ամանոս համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Նոր Ամանոս համայնքի 2021 թ. տարեկան բյուջեում հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա/ Եկամուտների մեջ մանկապարտեզի երեխաների ծնողների կողմից գումար հավաքագրելու համար, որպես սննդի ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ, որպես տեղական վճարներ հետևյալ հաշվեհամարին՝ 900445005177 /հոդված՝ 46-07-00/:
բ/Ծախսերի մեջ ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ՝ 900442114147 հաշվեհամարին /հոդված 4267/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |