Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708 որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերովհաստատված կարգի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Համաձայնեցնել համայնքի ղեկավարի առաջարկությունը և թույլատրել ներկայացնելու ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված <<Այլընտրանքային արևային Ֆոտովոլտային կայանի տեղադրում>> /այսուհետ ծրագիր/ սուբվենցիայիհայտին համաձայն հավելվածի.
2. Սահմանել, որ՝
ա/ Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտը
բ/ Ծրագրի ներկայացման համար համայնքի 2021թ. բյուջեով բավարար ֆինանասական միջոցներ են նախատեսված ծրագրեր իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
գ/Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն ու իրականացումը կատարում է համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|