Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Նոր Ամանոսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Նոր Ամանոս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Նոր Ամանոս, 077 54 45 45, noramanos.aragatsotn@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2021 թվականի N 33

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նոր  Ամանոս  համայնքի  համայնքապետի  որոշման  կարգավորման  առարկան.

ՀՀ  Արագածոտնի  մարզի  Նոր Ամանոս  համայնքի  բնակիչ՝(հասցե՝1-ին  փող.2-րդ  նրբ.12-րդ  բնակարան)  Համբարձում  Մարգարյանը   խախտելով 

<<  Վարչական  իրավախախտումների  մասին >> ՀՀ  օրենքի  154-րդ  հոդվածով  սահմանված  պահանջները,իրականացրել  է  ապորենի ինքնակամ  շինություն

(Քարե  պարսպի  կառուցում  իր  սեփական  տնամերձ  հողամասում) ,որի  համար  օրենքով  սահմանված  կարգով  նախատեսված է տուգնաքի  նշանակում՝

սահմանված  նվազագույն  աշխատավարձի  հարյուրապատիկի  չափով, Ինչի  կապակցությամբ 15.12 .2021թ.  Նոր Ամանոս  համայնքապետարանի    Վարչական

իրավախախտումների  վերաբերյալ վարույթ  իրալկանացնելու  նպատակով, << Վարչության   հիմունքներով   և  վարչական  վարույթի մասին  >> ՀՀ  օրենքի

30-րդ հոդվածի 1-ին մասի << բ >> ենթակետի և նույն  օրենքի  34-րդ հոդվածի հիմքով  հարուցվել է վարչական  վարույթ<<  Վարչական  իրվախախտումների

մասին>>ՀՀ  օրենքի 154-րդ  հոդվածով սահմանված  պահանջները խախտելու  վերաբերյալ հարցը  քննելու  համար: 

  Վարչական  ակտն ընդունելու  համար  հիմք  հանդիսացող փաստերը

ՀՀ  Աշտարակի  ոսիկանության  բաժնի  լեյտենանտ Ա.Ս. Գրիգորյանը  Նոր  Ամանոս  համայնքապետարանին  13.12.2021թ.բանավոր  տեղյակ  է  պահվել,որ  նոր Ամանոս  

համայնքում կառուցվել է ապօրենի  ինքնակամ  շինություն (քարե պարիսպ): Արձանագրվել է տեսուչի  կողմից ապօրենի շինությանը վերաբերվող լուսանկարներ:

Նոր Ամանոս  համայնքապետարանի  աշխատակցի    այցելություն  կատարած  1-ին փող.2-րդ նրբ. 12-րդ  տանը ,որտեղ  արձանագրվել է կատարված  շինարար-

ությունը ,զեկուցելով  համայնքի ղեկավարին անմիջապես  տրվել  է 14.12.2021թ.  զգուշացում շինարարությունը  անհապաղ դադարեցնել:Այնուհետ քաղաքացին  հրավիրվել

 է  Նոր Ամանոսի  համայնքապետարան  մասնակցելու  << Վարչական հիմունքների  և վարչական  վարույթի  մասին>> շրջանակներում 30-րդ հոդվածի 1-ին

մասի << բ>>կետի հիմքով ,Նոր Ամանոսի  համայնքապետարանում  Վարչական  վարույթի  լսումներին:Վարչական  նիստի  ժամանակ  Համբարձում  Մարգար-

յանը ընդունելով  իր սխալը  անկեղծ  զղջացել է իր կատարածի  համար նշելով, որ   քանդելով  հին մետաղյա ցանկապատը , տեղը  կառուցելով  Քարե  պարիսպ,

չիմանալով որ դրա համար  անհրաժեշտ էր  նախագիծ  և շին.թույլտվություն: Սակայն  ոստիկանության  աշխատակիցը  համայնքի ղեկավարին  տեղյակ 

պահելուց հետո,անմիջապես  տրվեց  զգուշացում  և  դադարեցվեց  քարե  պարիսպի  կառուցումը: Եվ  պատասխանողը  նշել է,որ չիմանալով կատարել է

ապօրենի շինարարական  աշխատանքներ ,զգուշացում ստանալուց   անմիջապես հետո դադարեցվել են այդ  շինարարական  աշխատանքները և  պարտավորվել

է շինարարությունը իրականացնել  ՀՀ օրենսդրության  սահմանված կարգով տրված շին.թույլտվության հիման վրա : 15.12.2021թ. համայնքապետարանի

աշխատակցի  կողմից  կատարվել է 1-ին փող.2-րդ նրբ.12տան հասցեում  ուսումնասիրություն  և պարզվել է,որ շինարարության  աշխատանքները  դադարեցվել

են:Հիմք  ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը,խախտողի անձը,նրա մեղքի աստիճանը,գույքային  դրությունը,պատաս-

խանատվությունը  մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, պատասխանողի  անկեղծ զղջումը ,իրավախախտման  վնասակար հետևանքները կանխելը,պատ-

ճառած վնասը կամավոր վերացնելը , համայքապետարաը  կազմեց  արձանագրություն և  որոշվեց՝ Համբարձում  Մարգարյանին ենթարկել վարչական պատաս-

խանատվության  նշանակելով վարչական տույժ նախազգուշացման  ձևով:

Վարչական ակտը  ընդունելու  հիմնավորելում

Համաձայն << Տեղական  ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 26-րդ կետի՝Նոր Ամանոսի համայնքպետարանը,

օրենքով  սահմանված կարգով օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական  պատասխանատվության:

Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի Համայնքպետարանը ,որպես սեփական

լիազորություն,օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ

շինությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ հոդվածի 

համաձայն ինքնակամ կառույց է համարվում  օրենքով և այլ իրավական  ակտերով  սահմանված կարգով այդ նպատակի համար  չհատկացված 

հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների  կամ քաղաքաշինության  նորմերի և կանոնների էական

խախտումներով կառուցված  կամ վերակառուցված շենքը,շինությունը կամ այլ կառույցը: Նույն  հոդվածի  չորորդ մասի համաձայն՝ ինքնակամ 

կառույցները  կարող  են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների ,համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից,

կառավարության սահմանած կարգով:Ինքնակամ  կառույցը  կարող ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով,որինսեփականության

իրավունքով  պատկանող հողամասում  գտնվում  է այդ  կառույցը: Վարչական  խախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով գյուղա

կան համայնքում  տնամերձ հողամասի  վրա բնակելի տուն կառուցելը և այլ շինությունների ինքնակամ  կառուցելը առաջացնում է տուգանքի

նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի  չափով և հիմք  ընդունելով << Վարչական  խախտումների մասին>> ՀՀ

օրենքի 33-րդ հոդվածի  1-ին կետի  համաձայն մեղավորի անկեղծ զղջումը: Վարչական խախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-

ին կետի համաձայն վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացում և համաձայն 25-րդ հոդվածի նախա

զգուշացումը,որպես վարչական տույժի միջոցով տրվում է գրավոր: Ելնելով  վերոգրյալից ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման

մասին>> ՀՀ օրենքի  42-րդ հոդվածի 8-րդ կետի և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  23-րդ,25-րդ,33-րդ և 154-րդ 

հոդվածներով  և  << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ,58-60-րդ հոդվածներով՝

                                                                              ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ 

 

     

        

 

 1.Հիմք  ընդունելով իրավախախտողի կողմից անկեղծ զղջումը , կատարված  աշխատանքները  կամավոր վերացնելը  Համբարձում Մարգարյանի նկատմամբ

նշանակել վարչական  տույժ  նախազգուշացման  ձևով:

2.Սույն  որոշումը  կարող է  դատական  կարգով  բողոքարկել  ՀՀ  վարչական  դատարանին << Վարչարարական հիմունքների և վարչական վարույթի մասին>>

ՀՀ օրենքի  70-րդ և  ՀՀ  վարչական  դատավարության  օրենսգրքի 73-րդ հոդվածներով  նախատեսված կարգով՝ դրա  ուժի  մեջ մտնելու  օրվանից  երկամսյա

ժամկետում:

3. Սույն  որոշումը  ուժի մեջ  է մտնում կողմերին  իրազեկելուն   հաջորդող  օրվանից:    

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, Նոր Ամանոս համայնք, 1-փող, 4-շենք
077 54 45 45
noramanos.aragatsotn@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10042502@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner